Տաշիրի քաղաքապետը խոչընդոտել է պատգամավորի թեկնածուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանը նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ քարոզարշավի առաջին իսկ օրը տեղի ունեցած ապօրինի և բռնի գործողության մասին: Թեկնածուն նաև նամակ է հասցեագրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որը ներկայացնում ենք ստորև.Թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբը հայտնում է ձեզ թիվ 32 ընտրատարածքում քարոզարշավի առաջին իսկ օրը տեղի ունեցած ապօրինի և բռնի գործողության մասին: Խնդրում ենք ձեզ տեղի ունեցածին տալ համապատասխան ընթացք հետագա հնարավոր ապօրինություններն ու բռնությունները կանխելու համար: Սույն թվականի ապրիլի 8-ին ժամը 18-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան խճուղու վրա գտնվող ,ԷԳԱե ՍՊԸ-ին պատկանող գովազդային վահանակին, թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի քարոզչական պաստառը տեղադրելիս, Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանի կողմից կատարվել է ապօրինի և բռնի գործողություն: Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը մի քանի ավտոմեքենաներով ուղեկցող շքախմբով մոտեցել և սպառնացել է հաշվեհարդար իրականացնել պաստառը փակցնող անձանց նկատմամբ, պահանջելով անհապաղ դադարեցնել թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի քարոզչական պաստառի տեղադրումը: Այնուհետև պահանջել է հեռանալ Տաշիր քաղաքից, քանի որ իր խոսքերով ասած ,իր քաղաքումե ոչ մեկ իրավունք չունի այլ պաստառ տեղադրել: Կատարված դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության Տաշիրի բաժնում ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի կողմից հաղորդում է ներկայացվել, որի հիման վրա նյութեր են նախապատրաստվում Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով պաշտոնական լիազորությունների չարաշահում քրեական գործ հարուցելու նպատակով: Դեպքի մասին տեղեկացվել է նաև ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նշենք որ, Նշան Սողոյանը Տաշիրի քաղաքապետ է հանդիսանում 2002 թ-ից և համարվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի մերձավոր անձ, ով նույնպես իր թեկնածությունն է առաջադրել թիվ 32 ընտրատարածքում: 




Լրահոս