Ֆերգյուսոնում գնդակահարված երիտասարդը փորձել էր խլել ոստիկանի զենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդ աֆրոամերիկացի Մայքլ Բրաունը, որի մահը զանգվածային բողոքներ է առաջացրել ԱՄՆ-ում, ոստիկան Դարրեն Ուիլսոնի կողմից գնդակահարվել է այն բանից հետո, երբ ձեռնամարտի ժամանակ փորձել է խլել նրանից ատրճանակը: Այդ մասին երկուշաբթի հայտնել է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը:

Քննությանը մոտ կանգնած աղբյուրի վկայությամբ՝ ոստիկանական մեքենայում գտնվող Ուիլսոնը կարգադրել է Բրաունին և իր ընկերոջը հեռանալ ճանապարհի երթևեկելի մասից: Նրանք չեն ենթարկվել, և երբ Ուիլսոնը փորձել է դուրս գալ ավտոմեքենայից, Բրաունը բռունցքով հարվածել է նրա դեմքին՝ փորձելով նրան հրել մեքենայի մեջ և ձեռքից խլել զենքը: Ոստիկանին հաջողվել է ձեռքից բաց չթողնել զենքը: Պայքարի ժամանակ մեկ կրակոց է հնչել, որից հետո Բրաունն ու իր ընկերը փորձել են փախուստի դիմել:

Իրավապահները հասել են երիտասարդների հետևից և պահանջել մնալ տեղում: Բրաունը չի ենթարկվել, սկսել է ծաղրել ոստիկանին, հետո՝ հարձակվել Ուիլսոնի վրա, որից հետո էլ վերջինը կրակ է բացել:




Լրահոս