Ռուիսը կարող է տեղափոխվել «Վերդեր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆուլհեմ»-ի և Կոստա Ռիկայի հավաքականի 29-ամյա հարձակվող Բրայան Ռուիսը մոտ ժամանակներում կարող է լքել անգլիական ակումբը: Ինչպես հայտնում է Sky Sports-ը, նրա հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել «Վերդեր»-ը:

Վերդերցիները Ռուիսի հանդեպ իրենց հետաքրքրությունը չեն էլ թաքցնում և նույնիսկ խոստովանում են, որ կողմերն արդեն սկսել են բանակցությունները, իսկ կոստառիկացին արդեն հասցրել է «Վերդեր»-ի հետ համաձայնեցնել անձնական պայմանագրի պայմանները:




Լրահոս