Armenian Power հայկական հանցավոր խմբավորման անդամներից մեկը երկուշաբթի դատապարտվել է 13 տարի ազատազրկման՝ բանկի 80 տարեց հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն գողանալու համար. տեղեկացնում է The Los Angeles Times-ը:
41-ամյա Անդրանիկ Ալոյանը, ով բնակվում է Հոլիվուդում, դատապարտվել է 13 տարի 4 ամիս բանտարկության: Բացի այդ՝ նա պետք է վճարի 3,5 մլն դոլար փոխհատուցում:
Ալոյանի «սխեման ծավալուն էր, բարդ և կործանիչ՝ իր զոհերի համար, որոնց մեծ մասը տարեցներ են», – նշվում է ԱՄՆ -ի շրջանային դատարանի եզրակացությունում:
Փետրվարին Ալոյանը մեղավոր էր ճանաչվել Armenian Power խմբի կազմում ավազակային գործողություններ կատարելու, ինչպես նաև՝ մի քանի ֆինանսական հանցագործության, այդ թվում` բանկային խարդախության փորձի մեջ: Նա մեղադրվում է նաև ապօրինի զենք կրելու մեջ:
Ալոյանը մեղադրվում է ընդանուր առմամբ 25 մլն դոլար բանկային հաշվի ֆինանսական տեղեկատվությունների օգտագործման մեջ: