ԱՄՆ-ում ձերբակալվել է բժիշկ-թմրավաճառականների հայկական հանցախումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսում 12 մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են կեղծ կլինիկաների միջոցով թմրամիջոց պարունակող հաբերի անօրինական վաճառքի մեջ։ Նրանց թվում է 36-ամյա Մինաս Մատիրոսյանը, 52-մյա Արմեն Սիմոնյանը, 66-ամյա Գրիշա Սայադյանը, 50-ամյա Ֆրեդ Մինասյանը, 30-ամյա Հայկ Մաթոսյանը, 27-ամյա Անահիտ Գույումջյանը և 45-ամյա Սաբրինա Գուբերմանը։

crimerussia.com-ի փոխանցմամաբ` ձերբակալվածների թվում կա 1 փաստաբան և կեղծ կլինիկաների 7 սեփականատեր, որոնց միջոցով սև շուկայում հայտնվել է առնվազն 2 մլն հաբ, ներառյալ օքսիկոդոն, հիդրոկոդոն, վիկոդին և այլ վտանգավոր թմրամիջոցներ։ Գրեթե բոլոր ձերբակալվածները բնակվում են Լոս Անջելեսի հյուսիսային արվարձան Գլենդելում և դրա մատույցներում։

Բանդայի պարագլուխ է հանդիսանում «Մայք Մազերատի» մականունով Մինաս Մաթոսյանը։ Առաջադրված մեղադրանքներով նրան սպառնում է 165 տարվա ազատազրկում։ Ինչպես կարծում է քննությունը՝ Մաթոսյանն աշխատանքի է ընդունել բժիշկների, որոնց անունից դավադրության մասնակիցները դուրս են գրել դեղատներում օքսիկոդոնի և այլ թմրահաբերի ձեռքբերման դեղատոմսեր, որոնք այուհետև տարածվել են փողոցային թմրավաճառականների միջոցով։

Տանը նստած աշխատանքի համար նա բժիշկներին առաջարկել է ամսական 20 հազար դոլար աշխատավարձ։ Հանցավոր խումբը գողացել է այն բժիշկների անձնական տվյալները, ովքեր հրաժարվել են աշխատել իրենց հետ, և կիրառել նրանց անունները դեղատոմսեր գրելիս։




Լրահոս