Օլիգարխիան կորցնելու իրական բանաձևը ԵՏՄ-ին անդամակցելն է. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանելու է Հայաստան:

Համաձայն նախնական պայմանավորվածության՝ ՌԴ վարչապետը Հայաստան պետք է այցելի սեպտեմբերի 8-9-ը:

Մեդվեդևի այցից հետո որքա՞ն կմեծանա Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հավանականությունը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը համոզված է, որ Ռուսաստանն այն ռազմավարական գործընկերն է, ում վրա կարելի է առանց մտածելու էլ հույս դնել:

«Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու դեպքում Հայաստանը միայն կարող է շահել: Մենք դատապարտված ենք Ռուսաստանի դաշնակիցը լինել: Մեդվեդևի այցին պետք է պատշաճ պատրաստվել: Առաջիկա տասնամյակներում էլ Ռուսատանը պետք է մեր ռազմավարական դաշնակիցը լինի»,-Armlur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:

«Հայաստանը ԵՏՄ-ին ինտեգրվելու դեպքում ոչինչ էլ չի կորցնի, միակ կորուստը կլինի օլիգարխիան: Պետք է լավ օրակարգ պատրաստել, Հայաստանի և Ռուսաստանի պետական շահերը զուգորդել»,- հավելեց Լ. Շիրինյանը:




Լրահոս