Հռոմի Պապի հարազատները զոհվել են վթարի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի Կորդովա պրովինցիայում վթարից զոհվել են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հարազատները: Ավտոմեքենան, որում գտնվում էր Պապի զարմիկն ընտանիքի հետ, բախվել է բեռնատարին:

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, պապի զարմիկի կինը և երկու երեխաները տեղում զոհվել են: Տղամարդու վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Նախնական տվյալների համաձայն՝ ընտանիքն արձակուրդից վերադառնում էր տուն՝ Բուենոս Այրես:

Մինչև Հռոմի Պապի պաշտոնում ընտրվելը Ֆրանցիսկոսը Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսն էր:




Լրահոս