15-ամյա աղջկա ինքնասպանության պատճառը հղիությո՞ւնն էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 15-ին Նորագավիթի շրջանում 15-ամյա Հայկուշ Մովսիսյանին հարազատները հայտնաբերել էին բաղնիքում կախված վիճակում:

Armlur.am-ի հետ զրույցում Հայկուշի դասղեկը` Նարինե Շիրինյանը, հայտնեց, որ Մովսիսյանը հանգիստ և բարի երեխա էր: Դեպքը ուսուցիչը կապում է ավագ դպրոցի առկայության հետ:

«Այս ամենը ավագ դպրոցի խերն էր: Էրեխեքին հանում են իրենց դպրոցից, տանում են քաղաքի տարբեր դպրոցներ, ծնողների ուշադրությունից կտրում, ինչի հետևանքով էլ տղաներն իրենց խնդիրներն են ունենում, աղջիկներն` իրենց»,- իր վրդովմունքն էր հայտնել Շիրինյանը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Armlur.am-ին տեղեկացրին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, նախաքննությունը շարունակվում է:

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` մինչ այս պահը 15-ամյա աղջկա ինքնասպանության հիմնական վարկածը նրա` հղի լինելն էր: Թե որքանով է դա մոտ իրականությանը, ցույց կտան դատաբժշկական փորձաքննությունն ու նախաքննության արդյունքները: Մնում է հուսալ, որ գոնե այս դեպքում մեղավորները կպատժվեն:

Նշենք նաև, որ Armlur.am-ը Հայկուշի մտերիմներից տեղեկացել է, որ երեխայի ծնողներն ամուսնալուծված են. ինքն ապրում էր մոր հետ, իսկ հայրը կալանավորված է: 




Լրահոս