Եվրոյի փոխարժեքը նույնպես նվազում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ օգոստոսի 19-ին կազմել է 408.20 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.80 դրամով. հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 544.78 դրամ (նվազել է 1.81 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 679.65 դրամ (նվազել է 2.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.29 դրամ (նվազել է 0.08 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 257.1 դրամ, ոսկին՝ 17,018.46 դրամ, պլատինը՝ 19,003.46 դրամ:

Օգոստոսի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»ԲԲԸ-ում կայացել է 3,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.5 դրամ:




Լրահոս