Ինձ նյարդայնացնում է Ռոյսի շուրջ ստեղծված իրավիճակը. Վատցկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոհակիմ Վատցկեն խոստովանել է, որ դորտմունդյան թիմի կիսապաշտպան Մարկո Ռոյսի շուրջ ստեղծված իրադրությունը նրան նյարդայնացնում է:

«Ռոյսի շուրջ ստեղծված իրադրությունը հիշեցնում է լավ մտածված մի խաղ, չէ՞ որ բոլորն այդ մասին են խոսում: Դա նյարդայնացնում է: Բոլորը ցանկանում են այդ առնչությամբ որևէ բան ասել, – Վատցկեի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Նախկինում  «Բավարիա»-ի ներկայացուցիչ Կառլ-Հանց Ռումենինգնեն պատմել էր, որ մյունխենցիները կկարողանան 25-ամյա կիսապաշտպանին ձեռք բերել հաջորդ ամառ, եթե նրա տրանսֆերի արժեքը իջնի 25 մլն եվրո: Իսկ մյունխենյան ակումբի լեգենդ Ֆրանս Բեկենբաուերը հայտարարել է, որ դորտմունդցիները չեն կարողանա պահել Ռոյսին:

 




Լրահոս