ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և Մայր Աթոռի միջև լուրջ կոնֆլիկտ է հասունանում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Մեզ լուրեր են հասել, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և Մայր Աթոռի միջև լուրջ կոնֆլիկտ է հասունանում:

Պատճառն այն է, որ Ծառուկյանը հրաժարվում է իր կառուցած Աբովյան քաղաքի նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հանձնել Մայր Աթոռի տնօրինությանը: Եկեղեցու բացումն անցած տարվա մայիսին էր, այն օծել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, և այն ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հետագայում եկեղեցին գրանցվելու է Էջմիածնի բալանսում, սակայն Ծառուկյանը հրաժարվում է հիմա կատարել իր խոստումը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս