Սամվել Ալեքսանյանը հոգեմետ դեղեր կներմուծի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության՝ վաղը կայանալիք նիստում արտոնություն կտրվի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Կառավարությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության կողմից սահմանված՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին որոշում է կայացնելու:

«Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով», – ասված է Կառավարության որոշման մեջ:




Լրահոս