կփորձարկվեն վրացական անօդաչու ինքնաթիռները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր կփորձարկվեն վրացական անօդաչու ինքնաթիռները. երեկ այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Սաակաշվիլին հայտարարել է, որ անցյալում որոշակի ժամանակահատված Վրաստանը զինամթերք գնելու խնդիրներ է ունեցել, սակայն վերջին տարիներին կարողացել է թողարկել սեփական ռազմական արտադրանքը,-գրում է BBC-ն: “Վաղը ես առաջին անգամ կփորձարկեմ բարձր տեխնոլոգիաների հիման վրա պատրաստված մեր անօդաչու ինքնաթիռը:Մենք շատ այլ գաղափարներ էլ ունենք, որոնք մտահղացել են վրացի զինվորականներն ու ինժեներները”,- ասել է նա` Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած միջոցառման ընթացքում:




Լրահոս