
Ռուսաստանի Դաշնության Նովոռոսիյսկ քաղաքում 24-ամյա Սարգիս Ա.-ն, դուրս գալով “Ցերեկ եւ գիշեր” խանութից, հանել է Մակարով տեսակի ատրճանակը և սկսել կրակել պատահական անցորդների ուղղությամբ,-գրում է Lifenews.ru-ն: Փամփուշտներից մեկը վնասել է 65-ամյա մի թոշակառուի ոտքը: Կինը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:Լսելով կրակոցների ձայները` մարդիկ սկսել են վազել այս ու այն կողմ, ոմանք պառկել են ասֆալտին: Երիտասարդը ձերբակալվել է, սակայն ատրճանակն իրավապահներին հայտնաբերել չի հաջողվել: