Ինպես ավելի վաղ տեղեկացրել էր Armlur.am-ը, ՀՀ քնչական կոմիտեից տեղեկություն էր ստացվել, համաձայն որի՝ Նոր Նորք վարչական շրջանի 3 մանկապարտեզի քիմիական նյութերով հագեցած հավի միս էր մատակարարվել:
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
«Հետաքրքիր է այն փաստը, որ ոստիկանության և քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունների միջև ամսաթվերի անհամապատասխանություն կա. ոստիկանությունն այդ հաղորդագրությունն ավելի վաղ էր տարածել, քան քաղաքապետարանը»,-լրագրողների հետ հանդիպման ընթացում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Վերջինիս կարծիքով` իրազեկվածության պակաս էլ կա, անհրաժեշտ է բարձրացնել սպառողների տեղեկացվածության աստիճանը:
«Սննդամթերքի շուկայում արձանագրված վերջին խախտումները պետք է ավելի սթափեցնեն սպառողներին: Մենք կառավարությանը ներկայացրել ենք առաջարկներ, որոնք միտված են այս վիճակը կանխարգելելուն»,- հավելեց հ/կ նախագահը:
«Պետք է մատակարար ընկերությունների գործողությունները հստակեցվեն, մրցույթի անցկացման կարգը ճշտվի, որակի կառավարման նոր ձև մշակվի: Կառավարությանն այս տեսակի առաջարկներ ենք ներկայացնելու, որոնք, մեր կարծիքով, կնպաստեն այս բարձիթողի վիճակի շտկմանը»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց Բաբկեն Պիպոյանը: