ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել էր Արարատի մարզ, որըվարելահողերի օգտագործման մակարդակով հանրապետությունում առաջատար է: Այստեղ առկա 25465 հեկտար վարելահողերից 2014 թվականին մշակվել է 22982 հեկտար` 2013 թ․21526 հեկտարի դիմաց կամ այս տարի մշակվել է վարելահողի 91 տոկոսը:
Այցի սկզբում մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ նախարարը եղել է Մասիս քաղաքում, ուր ներկայումս շինարարության փուլում է հանրապետությունում ամենախոշոր սպանդանոցներից մեկի կառուցումը, որն իրականացվում է 2013 թվականին հիմնադրված «Ոսկե կացին» ՍՊԸ-ի կողմից: Սպանդանոցի համար, որի նախագծային արժեքը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, Մասիս քաղաքի տարածքում ձեռք է բերվել 2,5 հեկտար հողատարածք, որի վրա կառուցվելու է շուրջ 6 հազար քառակուսիմետր շենքեր և շինություններ:
«Սպանդանոցը նախատեսված է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մորթի համար, ունենալու է «Հալալ» մորթի արտոնագիր և համալրվելու է ժամանակակից սարքավորումներով: Սպանդանոցի արտադրական հզորությունը կկազմի 1000 գլուխ ոչխարի մորթ և 300 գլուխ տավարի մորթ` մեկ հերթափոխում», – նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Բացի այդ, սպանդանոցին կից գործելու են մսի և ենթամթերքի տեսակավորման և փաթեթավորման, թափոններիվերամշակման արտադրամասեր և սառնարանային տնտեսություն: Սպանդանոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել հոկտեմբեր ամսին:
Տեղեկացնելով, որ ներկայումս հանրապետությունում ընթացքի մեջ է ևս 5 սպանդանոցների շինարարությունը, նախարարը հույս է հայտնել, որ հետագայում կհաջողվի այդպիսի սպանդանոցներ կառուցել հանրապետության բոլոր մարզերում, ինչը հնարավորություն կընձեռի հետագայում օրենքի ուժով աստիճանաբար արգելել բակային մորթը:
Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Մրգավան համայնք, որտեղ «Պռոշյանի կոնյակի գործարանը» հիմնել էկաթիլային եղանակով ոռոգվող 5 հեկտար ընդհանուր մակերեսով խաղողի նորատունկ այգիներ: Այստեղ հետագայում տեղադրվելու են նաև հակակարկտային ցանցե:
Նախարարն այնուհետև եղել է գործարանի վերամշակման արտադրամասում, հետևել է բանջարեղենի մթերման և արտադրության ընթացքին:
Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Ոսկետապ համայնքում, զրուցել գյուղացիների հետ և դիտակել բանջարաբոստանայինմշակաբույսերի ցանքերը:
Գյուղացիների տեղեկացմամբ այս տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ տեղադրված ֆերոմոնային թակարդների շնորհիվ լոլիկի ցեց վնասատուի դեմ պայքարն արդյունավետ է իրականացվել և բարձր բերք է սպասվում:
Նախարարը գոհունակությամբ է արտահայտել մարզում ցորենի և գարու բերաքահավաքի արդյունքներից և նշել է, որ այս տարի ստացվել է 23000 տոննա ցորենի և 3500 տոննա գարու բերք: Ընդ որում, ցորենի միջին բերքատվությունը կազմել է հեկտարից 44 ցենտներ, իսկ գարու միջին բերաքտվությունը եղել է 40 ցենտներ:
Նախարարն այցի ավարտին շրջայց է կատարել «Բորոդինո» պահածոների գործարանում ու հետևել է մթերման և արտադրության գործընթացին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին