Forbes-ի վարկանշում ընդգրկված գործարարները՝ ընդդեմ պատերազմի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes-ի ցանկի գործարարներն ու ընկերությունների ղեկավարները կոչ են արել դադարեցնել կրակն Ուկրաինայում: Նրանք բաց նամակ են գրել քաղաքական ղեկավարներին՝ կոչ անելով դադարեցնել մարտական գործողությունները երկրի հարավ-արևելքում:

Նամակն իր կայքում հրապարակել է Virginia Group-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը:

«Մեր կյանքի մեծագույն պահերից էին Բեռլինյան պատի փլուզումն ու Սառը պատերազմի ավարտը: Ոչ ոք չի ցանկանում, որ այդ սև օրերը կրկին վերադառնան: Որպես Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևմուտքի բիզնես-ղեկավարներ՝ մենք կոչ ենք անում մեր կառավարություններին գալ կոմպրոմիսի և խաղաղ կարգավորում գտնել ընթացող կոնֆլիկտի հարցում»,-ասվում է նամակում, որը ստորագրել է 16 թոփ-մենեջեր:

Գործարարները կոչ են արել քաղաքական գործիչներին «խիզախություն ցուցաբերել, որպեսցի դադարեցվի այն տառապանքը, որը մեր ժողովուրդներին պատճառել է պատերազմը: Նրանք քաղաքական գործիչներին կոչ են արել համագործակցել «հանուն ընդհանուր բարօրության»:




Լրահոս