Շարմազանովը համաձայն չէ Արամ Մանուկյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Էդուարդ Շարմազանովի պարզաբանումը.
այսօր իրեն և իր քաղաքական ուժին բնորոշ ոչ կոռեկտ և էթիկայի սահմաններից դուրս հերթական հայտարարությամբ է հանդես եկել ՀՀՇ վարչության նախագահ Ա. Մանուկյանը` ներկայացնելով իր իրական դեմքը` նշելով, որ ես սուտ եմ խոսում, երբ ասել եմ, որ ՀՀՇ վարչության նախագահ Ա. Մանուկյանը հեռուստատեսություններից մեկում ասում էր` նմանատիպ եթերային ազատություն չեմ տեսել այս վերջին 12 տարում:Ի տարբերություն իրեն, ես խոսում եմ փաստերով. Արմնյուզ հեռուստաընկերության մարտի 22-ի եթերում, վերջին հատվածում` 12:15-12:22 րոպեում , Արամ Մանուկյանը բառացիորեն ասել է հետևյալը. “Այսպիսի ուղիղ եթեր ես “Արմենիա”-ով ունեցել եմ 12 տարի առաջ. Սա ինձ համար լավ առիթ է և շնորհակալ եմ”. Ցավում եմ, որ նման անուն-ազգանունով անձը կարող է իջնել այդ մակարդակի և մոլորության մեջ գցել հանրությանը:




Լրահոս