Այսօր Ապարանում Հայ ազգային կոնգրեսն իր հանրահավաքով ազդարարեց պաշտոնական քարոզարշավի մեկնարկը: Հանրահավաքին ելույթ ունեցավ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, “Հանրապետություն” կուսակցությունից Արամ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը, թիվ 14 ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից առաջադրված Ռազմիկ Պետրոսյանը, այլք: Առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշեց. “Չորս տարի է՝ մարդկանց բանտ նետելով, թալանելով, հիմա նորից այնպիսի հեքիաթներ են պատմում, նախընտրական ծրագրեր ներկայացնում, կարծես երկնքից իջած հրեշտակներ լինեն: Այս երկիրը կործանվում, վերանում է աշխարհի քարտեզից: Եթե մենք մինչև հիմա ազգ էինք, որ բաժանված էր Հայաստանի և Սփյուռքի, հիմա երեք մասի է` Հայաստան, Սփյուռք և պանդուխտ”: Անդրադառնալով Հանրապետականի “Հավատանք, որ փոխենք” կարգախոսին՝ Տեր-Պետրոսյանն ասաց. “Ես հավատում եմ, որ նրանք հավատափոխվելու են, ես հավատում եմ, որ մենք ենք փոխելու”: Նաև կոչ արեց` թքել ընտրակաշառքի վրա և գնալ քվեարկել՝ ինչպես սիրտն է ուզում: “Ապարան ասելով՝ հասկանում ենք թասիբ և պատվախնդրություն”,- իր ելույթն սկսեց մայրաքաղաքի թիվ յոթ ընտրատարածում առաջադրված, ,Հայկական ժամանակե թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: “Կոնգրեսը հաղթելու է, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մեր արյունը չեն մարսելու, նրանք մեր արյան մեջ խեղդվելու են”,- ասաց նա: ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը խոսեց իր վարչապետ եղած տարիներից, ասաց, թե ընդունում է, որ այն ժամանակ էլ ամեն ինչ իդեալական չի եղել. “Մենք էլ մի բարի պտուղ չենք եղել, բայց չտեսա, որ մեզնից հետո մի լուրջ ուժ գա, մի երկու կոպեկ խելք բերեն: Երկրորդ նախագահը երկու միլիարդ առավ թռավ, էս մեկն էլ միլիարդատեր է: Մենք էլ կարող էինք, չէ՞…ե։ Ստեփան Դեմիրճյանն էլ թե`”Գոնե մի հատ ասֆալտ արեք, էս ինչ վիճակ է”: Մյասնիկ Մալխասյանն էլ հայտարարեց. “Մենք բոլորս պիտի դառնանք ագիտատորներ, տուն ու փողոց չպետք է թողնենք, և պիտի նշենք Ռազմիկ Պետրոսյանի հաղթանակը”:
Ապարանում մեկնարկեց ՀԱԿ քարոզարշավը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ