Թիֆլիսահայերը պահանջում են հայտնի հայերին նվիրված հուշատախտակների տեղադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թբիլիսիի հայերի միության նախագահ Միքայել Թադևոսովը դիմել է Թբիլիսիի Սակրեբուլոյի ներկայացուցիչ Զալու Սամադաշվիլիին խնդրանքով` Սակրեբուլոյի առաջիկա նիստում քննարկել քաղաքի պատմական հատվածում շենքերի վրա հայ նշանավոր գործիչներին նվիրված հուշատախտակների տեղադրման հարցը: Այս մասին նա հայտարարել է լրագրողներին:Ուղերձը ուղեկցվում է Թբիլիսիում ծնված այն հայերի անունների ցուցակով, որոնք մեծ հետք են թողել քաղաքի պատմության վրա և մեծ հեղինակություն ունեն Վրաստանի սահմաններից դուրս: Միաժամանակ, հուշատախտակների պատրաստման ֆինանսների տրամադրումը թիֆլիսահայերի միությունը վերցնում է իր վրա:




Լրահոս