
Քամերունցի 33-ամյա հարձակվող Սամուել Էտո’Օ-ն «Այաքս» չի տեղափոխվի: Շաբաթ օրը ֆուտբոլիստն ակումբի ղեկավարությունից որոշում ընդունելու համար ժամանակ էր խնդրել, բայց այդպես էլ ամստերդամցիները պատասխան չստացան: Ինչպես բացատրել է ակումբի սպորտային տնօրեն Մարկ Օվերմարսը, Հոլանդիայի չեմպիոններն այլևս Էտո’Օ-ին սպասելու ժամանակ չունեն:
«Դա նրա իրավունքն է՝ ընտրել ակումբ, որքան կամենում է», – մեջբերում է նրա խոսքերը Telegraaf-ը: – Բայց «Այաքս»-ն անհագստացած է, որ ամեն ինչ այդպես ձգձգվեց: Հաշվի առնելով Փարիզում տեղի ունեցած երկար խոսակցությունը՝ Սամուելը հետաքրքրված էր մեր ակումբ տեղափոխությամբ: Երևի թե դա կարելի է ասել մի քանի ակումբի մասին»: