Պայթյուն եվ հրդեհ Երեվանում. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քիչ առաջ ուժգին պայթյուն է եղել մայրաքաղաքի Հարավ-Արևմտյան Բ-1 թաղամասի շենքերց մեկում: Դրան հաջորդել է խոշոր հրդեհը թիվ 134 շենքի հարևանությամբ գտնվող ավտոնտակներում: Պայթյունից ավտոտնակի դարպասը մի կողմ է թռչել՝ վնասելով մի քանի քաղաքացիների: Կան նաև այրվածքներ ստացածներ: Ըստ ականատեսների, ավտոտնակը ծառայում էր իբրև ներկանյութերի և քիմիական լուծույթների պահեստ, և հրդեհի ուժգնությունը պայմանավորված է եղել նաև դրանով: Անմիջապես դեպքի վայր են ժամանել հրշեջները, շտապօգնության աշխատակիցներն ու իրավապահները:  Այժմ մասնագետները տեղում ճշտում են արտակարգ դեպքի պատճառները:




Լրահոս