«Միլանը» ձեռք կբերի՞ Պաբիոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միլան»-ը հերքում է «ՊՍԺ»-ի հետ կիսապաշտպան Ադրիեն Պաբիոյի շուրջ բանակցությունների անցկացումը. հայտնում է Football Italia-ն:

Նախկինում հայտնում էին, որ իտալական ակումբի ղեկավարությունը Փարիզ է գնացել, որպեսզի քննարկի գործարքի մանրամասները:

Հիշեցնենք, որ փարիզյան ակումբը ֆուտբոլիստին պոտենցիալ գնորդների հետ բանակցություններ վարելու ազատություն է տվել:

Հենց 19-ամյա ֆուտբոլիստն է ցանկություն հայտնել այլ ակումբ տեղափոխվել, քանի որ ցանկանում է ստանալ ավելի շատ խաղաժամանակ: Ավարտված մրցաշրջանում նա փարիզեցիների կազմում մասնակցել է 34 խաղի, դարձել 2 գոլի հեղինակ, սակայն մեծ մասամբ դուրս է եկել փոխարինման: Պաբիոյի հանդեպ հետաքրքրություն էին ցուցաբերել «Յուվենտուս»-ը, «Ռոմա»-ն ու «Արսենալ»-ը:




Լրահոս