
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մասնակցություն է ցուցաբերել Ice Bucket Challenge միջազգային ֆլեշմոբին:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Դիդյե Դրոգբային՝ հրավերի համար», – նշել է նա:
Ընդգծենք, որ ակցիայի շրջանակներում մասնակիցներն իրենց վրա սառը ջուր են լցնում՝ այդ կերպ մասնակցություն ունենալով ֆլեշմոբին: Մինչ գործողությունը նա հրավերք է ուղարկում երեք անձի, ովքեր պետք է դա անեն 24 ժամվա ընթացքում, և չանելու դեպքում` ստիպված կլինեն գումար վճարել: