Կառավարությունն իրագործում է Սեւանա լիճը հսկայական ձկնաբուծարանի վերածելու իր կործանարար ծրագիրը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարությունը Սեւանի իշխանի պաշարի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով Գյուղատնտեսության նախարարությանն անհատույց հատկացրել է 2 մլրդ ՀՀ դրամ:

Նախատեսվում է Սեւանա լճի ավազանում ստեղծել Սեւանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան եւ ձկան վերամշակման գործարան, որոնց հիմնման համար անհրաժեշտ է համապատասխանաբար 3 մլրդ եւ 600 մլն ՀՀ դրամ: Սակայն առաջին փուլի ծախսի ֆինանսավորման համար անհրաժեշտ 2 մլրդ ՀՀ դրամն արդեն հատկացվել է:

Այսպիսով` կառավարությունը հետեւողականորեն իրագործում է Սեւանա լիճը հսկայական ձկնաբուծարանի վերածելու իր կործանարար ծրագիրը` ականջալուր չլինելով մասնագետների ահազանգերին: Ինչպես տեսնում ենք, երբ խոսքը վերաբերում է սեփական շահերին (այդ ձկնաբուծարանների վերահսկողությունն իրականացվում է ՀՀ նախագահի նստավայրի կողմից) կառավարությունում կարողանում են գումարներ գտնել: Իսկ, օրինակ, սահմանամերձ բնակիչների կրած վնասներն ամբողջությամբ փոխհատուցելու գումար գործադիրը չունի»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս