Այս օրերին տարածքային զինկոմիսարիատներից ծանուցագրեր են ուղարկվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ շրջանների գնդակոծություններից հետո Պաշտպանության նախարարությունն ակտիվացրել է հրամանատարական հավաքների կազմակերպումը: Այս օրերին տարածքային զինկոմիսարիատներից ծանուցագրեր են ուղարկվում շատերին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը միայն հրամանատարական հավաքի մասնակիցներին սննդով ապահովելու համար մոտ 3 մլն դրամ է ծախսել:

Այդ գումարով սնունդ է գնվել 600 հոգու համար, այսինքն՝ 1 անձի համար 5 հազար դրամի չափով: Իսկ սննդի տրամադրման գործընթացը, ինչպես ավանդաբար, իրականացրել է «Զինառ» ՓԲԸ-ն, որը մշտապես հաղթում է Պատշպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթներում:

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ «Զինառ» ընկերությունը փաստացի պատկանում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի տեղակալին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս