Եթե լավն են, ինչու պետք է փոխենք, եթե վատն են, ինչու չփոխենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազատության հրապարակում Հայ հեղափոխական դաշնակցության հրավիրած հանրահավաքին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր ելույթում զավեշտ համարեց իշխանության՝ փոխելու մասին կարգախոսները: Քանի որ նրա խոսքով, մի բան է, երբ դա ասում է ընդդիմությունը, մեկ այլ բան՝ իշխանությունը, որը, դաշնակցականի խոսքով, մինչև վերջերս ասում էր, որ մեր երկրում ամեն ինչ լավ է: “Եթե լավ է, ի՞նչը պետք է փոխենք, իսկ եթե վատ է, ինչո՞ւ պիտի ձեզ չփոխենք”,- հարցրեց Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ այս հանրահավաքը պետք է վերջ դնի այն փարիսեցիությանը, որն առկա է ՀՀ պետական համակարգում. մարդիկ այլ կյանքով են ապրում, այլ ելույթներ ունենում:”Բայց նայել ժողովրդի աչքերի մեջ ու համոզել անհնար է. ժողովուրդը գիտի, որ վատ է ու շատ վատ է”,-ասաց Արմեն Ռուստամյանը:Նա նշեց, որ բոլորի ամոթն է, որ հազարամյա քաղաքակրթություն ունեցող ազգի ներկայացուցիչներն իրենց ուրիշ պետության մեջ ավելի լավ են զգում, քան իրենց պետության մեջ: Սա, Արմեն Ռուստամյանի խոսքով, ամոթ է, որ ոչ մի արդարացում չունի: “Մեծ- մեծ խոսելու են, հրաշքներ են խոստանալու, բայց ընտրություններն ավարտվեցին, մոռանալու են”,- նշեց ելույթ ունեցողը՝ հավելելով, որ այս ընտրություններին Դաշնակցությունը չի մասնակցում սոսկ մասնակցության համար:ՀՅԴ-ի խնդիրն այս ընտրություններում այն է, որ ցույց տա այս վիճակից դուրս գալու ճանապարհը: Այս իմաստով պատահական չէ ընտրված ՀՅԴ-ի այս ընտրությունների կարգախոսը՝ “Ազատություն, արդարություն, դաշնակցություն”: 
Եվ ,դաշնակցությունե բառն այս կարգախոսում նշանակում է ոչ թե Դաշնակցություն, այլ “դաշնակցել”, առանց որի, ըստ Արմեն Ռուստամյանի, անհնար կլինի հասնել ամբողջական իշխանափոխության, ինչին նպատակադրված է ՀՅԴ-ն: Նպատակադրված է փոխել իրավիճակը, երբ քաղաքացին պետությունից օտարված է և կանգնած է մի “իշխանախմբի կողքին”, որը յուրացրել ողջ պետական ռեսուրսը:Խոսելով ամբողջական իշխանափոխությունից՝ Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՀ երեք նախագահներն էլ պետք է հեռանան, սակայն միայն հեռանալը քիչ է, պետք է վերանա այն համակարգը, որը նրանց “ծնել ու պահել է”:Նրանց հեռացնելու բանաձևը ՀՅԴ-ն տալիս է ,Քվեն ուժ էե շարժումով: 
Բանախոսը հավելեց, որ եթե այս ընտրություններին ՀՀ քաղաքացին չպայքարի իր ընտրական իրավունքի համար, ապա պարտավորված է լինելու հանդուժելու իր բոլոր մյուս իրավունքների խախտումները: “Ուժերը գումարելով ՝ ստանանք համազոր, որով իշխանության կգա ժողովուրդը”,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը: Նա անդրադարձավ նաև առաջարկին, որ երեկ ներկայացվեցին ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի շնորհանդեսին: Այն է՝ անցնել նախագահական համակարգից խորհրդարանական համակարգի: Բացի դրանից՝ իշխանությունը պետք է կամք դրսևորի և ընդդիմությանը տրամադրի վերահսկողական լծակներ՝ ,իր ախորժակը զսպելու համարե:”Սա դժվար ճանապարհ է, բայց միակ ճանապարհն է: Ոչ մի փրկության ճանապարհ հեշտ չէ, հեշտը կործանման ճանապարհներն են”,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:
Այսպիոսով, Դաշնակցությունն առաջակում է կազմակերպվել: Յուրաքանչյուր ելույթից հետո հանրահավաքի կազմակերպիչները վանկարկում էին ՀՅԴ կարգախոսը: Իսկ հանրահավաքը վարող Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ հանրահավաքին Մատենադարանից երթով միացել են ,Քվեն ուժ էե շարժման համակիրները:
Սրանք այն մարդիկ են, որոնք, Գեղամ Մանուկյանի խոսքով, մայիսի 6-ին չեն վախենալու ոչ մի թիկնապահից ու թաղային հեղինակությունից և ապահովելու են Հայաստանում “ներքին արդարությունը”: 




Լրահոս