Եգիպտոսում խոշոր ավտովթարի զոհ են դարձել մոտ 40 մարդ, տասնյակ մարդիկ տուժել են: Այդ մասին տեղեկացրնում է Ալ-Ահրամ լրատվականը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Երեկ կեսգիշերից քիչ անց Շարմ էլ Շեյխ հանգստավայրից 50 կմ հեռավորության վրա բախվել են երկու երթուղային ավտոբուսներ: Նախնական տվյալների համաձայն, ավտոբուսներից մեկի վարորդը քնել է ղեկին: Ներկայում Շարմ էլ Շեյխի ավտոմայրուղին փակ է երթևեկության համար:
Ողջ գիշերվա ընթացքում փրկարարները դուրս են բերել ողջ մնացածներին և զոհվածների դիակները: Զոհվածներին այս պահին հրապարակված ոչ լրիվ ցանկում առայժմ միայն Եգիպտոսի քաղաքացիներ են: