Սևամորթին սպանած ոստիկանի համար ավելի մեծ գումար է հավաքվել, քան զոհվածի ընտանիքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում ոստիկան Դարրեն Ուիլսոնի համար, որը գնդակահարել էր 18-ամյա անզեն աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին, 178 հազար դոլար նվիրատվություն է հավաքվել:
Այդ մասին տեղեկացրել է ոչ կառավարական GoFoundMe կազմակերպությունը, որն իրականացնում է միջոցների հավաքագրումը:

«Մենք աջակցում ենք Դարրեն Ուիլսոնին և նրա ընտանիքին իրենց համար այս դժվարին ժամանակաշրջանում», – նշել են բարեգործական ակցիայի կազմակերպիչները:

Հավաքված գումարը կուղարկվի Դարրեն Ուիլսոնին և նրա ընտանիքին՝ դատաքննության ընթացքում նրանց կարիքները հոգալու համար: Ինչպես նշվում է կայքում, վերջին 4շաբաթվա ընթացքում Դարրել Ուիլսոնի համար գումար է փոխանցել ավելի քան 4,200 մարդ:

Բրաունի ընտանիքը ներկայացնող փաստաբաններն այդ նույն կայքի միջոցով նույնպես դրամահավաք են կազմակերպել զոհվածի ծնողների համար՝ «արդար որոշման հասնելու համար»: Այդ նպատակով գումար է նվիրաբերել 5,100 մարդ. հավաքված գումարը 140 հազար դոլարից մի փոքր ավել է. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս