Եգիպտոսում ավտոբուսների վթարի հետևանքով հայեր չեն տուժել. ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Եգիպտոսում երկու ավտոբուսների բախման հետևանքով մահացել է ավելի քան 30 մարդ, 50-ից ավելին՝ վիրավորվել: Վթարը տեղի է ունեցել կեսգիշերն անց Շարմ էլ Շեյխ հանգստավայրից 50 կմ հարավ:

ՀՀ արտգործնախարարությունն այս վթարի առնչությամբ հայտնում է.

«Կահիրեում ՀՀ դեսպանության ճշտված տվյալների համաձայն, Եգիպտոսում ավտուբուսների վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել»։




Լրահոս