Ռոմերոն կարող է փոխարինել Բերեզովսկուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Դինամո»-ի ղեկավարությունն ակումբի համար փնտրում է հիմնական դարպասապահ և հավանական թեկնածու է համարվում Արգենտինայի հավաքականի և «Սամդորիա»-ի դարպասապահ Սերխիո Ռոմերոն, հայտնում է Bobsoccer-ը: Ռոմերոն նախորդ մրցաշրջանում վարձավճարով էր հանդես գալիս «Մոնակո»-ում:

Ռոմերոյին ձեռք բերելու հարցում թեկնածուներ են համարվում այնպիսի եվրոպական ակումբներ, ինչպիսիք են «Բենֆիկա»-ն, «Մարսել»-ը , «Լիվերպուլ»-ը, սակայն նա դեմ չէ նաև Իտալիայում մնալուն, քանի որ իր աղջիկներից մեկը չի ցանկանում լքել իր ընկերներին և այն դպրոցը, որտեղ սովորում է:

Նշենք, որ նախորդ մի քանի խաղերում մոսկովյան ակումբի դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:




Լրահոս