
Ապրիլի 10-ին՝ ժամը 11.20-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Եղնաջուր գյուղում համանուն գետի վարարման հետևանքով ջուրը դուրս է եկել հունից և լցվում է բնակելի տարածքներ:ստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ դեպքի վայր է մեկնել Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:Պարզվել է, որ գյուղի կամրջի տակ առաջացել է սառցակուտակում, ջուրը դուրս է եկել հունից և լցվել Նաիրի Հախվերդյանին պատկանող տարածք: Գյուղացիների և փրկարարների համատեղ ուժերով կամրջի տակ կուտակված սառցաբեկորները մաքրվել են, գետի հունը` վերականգնվել: