ՀՀԿ-ն Արմավիրի մարզում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզում է: Հիեշեցնենք, որ օրենքով պաշտոնատար անձանց չի թույլատրվում աշխատանքային ժամերին նախընտրական քարոզարշավով զբաղվել, սակայն ՀՀԿ-ն միջոցը գտել է: Նախագահն Արմավիրի մարզում է աշխատանքային այցով, ինչի իրավունքն իհարկե ունի: Փարաքար համայնքում Արցախյան պատերազմում զոհվածների հուշահամալիրում ծաղկեպսակ դնելուց հետո նախագահն այցելեց Փարաքարի արվեստի դպրոց, որ վերածվել է ՀՀԿ նախընտրական շտաբի: Այնտեղ ՀՀԿ նախագահին “Մենք ձեր կողքին ենք” պաստառներով ու աղուհացով դիմավորեցին 1000-ի հասնող փարաքարցիներ, մերձավանցիներ եւ մուսալեռցիներ: Նախագահը, ողջունելով  ներկաներին, ասաց. “ՀՀԿ-ն շարունակելու է իրագործել իր ծրագրերը հանուն մեր պետության զարգացման: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը ` հանուն մեր պետության զարգացման: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ հայկական գյուղի զարգացման համար”:




Լրահոս