
Այսօր Էջմիածին քաղաքում` քաղաքապետարանի շենքի դիմաց, տեղի է ունենում Հանրապետական կուսակցության նախընտրական հավաքը, որին մասնակցելու է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Էջմիածնի բնակիչները armlur.am-ին հայտնցին, որ ՀՀԿ-ի հավաքի հետ պակված մի շարք դպրոցներում ուսումնական գործընթացը խափանվել է, աշակերտներին տարել են հրապարակ: Այս պահին հրապարակում համերգ է, աշակերտներին բաժանել են Հանրապետական կուսակցության դրոշակներ` “Հավատանք, որ փոխենք” կարգախոսով: 5-6-րդ դասարանի որոշ աշակերտների, ովքեր զինվորական համազգեստով են, կանգնեցրել են քաղաքապետարանին կից հրապարակից դուրս եկող փողոցի երկու կողմերում: