Բողոքի ակցիա նախագահական նստավայրի առջեվ (տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Տուն ենք առել, հետո պարզվել ա, որ մեր տունը 10 տեր ունի”,– այս խոսքերով այսօր իր բողոքը հայտնեց Արամի փողոցի նախկին բնակիչ, Սոնա Մաղաքյանը, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ:
Հիշեցնենք, որ Արամի 72-80 հասցեներում կառուցվող շենքերի դեռ շահագործման չհանձնված բնակարանները արդեն իսկ վաճառվել են, ընդ որում՝ միաժամանակ մի քանի տարբեր քաղաքացիների։ Շենքի 172 բնակարաններն արդեն ունեն 700 սեփականատեր։ “Պետական պաշտոնյաների կողմից աշխատել ա տեղը տեղին ռեկետ: Ամենամեծ ռեկետ կատարողը եղել է Երվանդ Զախարյանը”,-ասաց Սոնա Մաղաքյանը: Բողոքի ակցիայի ժամանակ բողոքող անձնակազմին մոտեցավ մի մարդ, ով ըստ Սոնա Մաղաքյանի ՀՀ նախագահի աշխատակազմից էր: Վերջինս դիմելով բողոքի ակցիայի մասնակիցներին հարցրեց, թե նոր բան կա՞ ասելու, որին ի պատասխան Սոնա Մաղաքյանն ասաց. “Նորը նա է, որ մեր բնակարաններն են պետք մեզ”: “Մենք պահանջում ենք վերջ թուրքերին, վերջ ռեկետին, թող ներքին թուրքերը հեռանան: Հայը հայի նկատմամբ նման բան երբեք չէր անի”,– ասաց Մաղաքյանը:Վերջինս պնդում է, որ տեղի ունեցածի հիմնական մեղավորները ՀՀ արդարադատության նախարարության մի քանի աշխատակիցներ են, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:Այօսրվա բողոքի ակցիային մասնակցում էին 15-20 բնակրանատերեր:Սոնա Մաղաքյանը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց նաև, որ մի քանի անգամ իրեն առաջարկել են միայն իր բնակարանի խնդիրը լուծել, պայմանով, որ Մաղաքյանը կհրաժարվի գլխավորել անտուն մնացած սեփականատերերին:




Լրահոս