«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է հաջորդ խաղերում օգտագործել ինչպես Տիբո Կուրտուայի կարգի «արիստոկրատների», այնպես էլ թիմի վետերան Պետր Չեխին:
«Չեխն ամբողջությամբ գո՞հ է ստեղծված իրավիճակից: Ես այդպես չեմ մտածում: Հիմա շատ դժվար ժամանակներ են և՛ նրա, և՛ ինձ համար, որովհետև մենք շաբաթվա ընթացքում ընդամենը մեկ խաղ ենք անցկացնում: Սեպտեմբերին, երբ 1 շաբաթվա ընթացքում կլինի 3 խաղ, մենք ակտիվորեն կազմի ռոտացիա կանցկացնենք: Բոլորը կսկսեն խաղալ, և բոլորի համար հեշտ կդառնա», – հայտարարել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ «Բեռնլի»-ի դեմ խաղում թիմի դարպասը պաշտպանում էր Կուրտուան, և այժմ նրանց միջև, կարծես թե, պայքար է ընթանում թիմի հիմնական դարպասապահի տեղի համար: