Դի Մարիան չի ընգրկվել Սուպերգավաթի պատասխան խաղի հայտացուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակներում կայանալիք Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղի հայտացուցակում չի ընդգրկել արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիային:

Իսպանական լրատվամիջոցների տվյալներով` Դի Մարիան կարող է լքել մադրիդյան ակումբը մինչ տրանսֆերային պատուհանոի փակումը: 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հիմնական հավակնորդներն են համարվում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «ՊՍԺ»-ն:

Հիշեցնենք, որ մադրիդյան երկու ակումբների խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 00:30:




Լրահոս