Դի Մարիան` դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան դարձել է Ֆրանսիայի առաջնության դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը: Արգենտինացի կիսապաշտպանի օգտին քվեարկել է մասնակիցների 41 տոկոսը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Անժեր»-ի կիսապաշտպան Շեյկ Նդոյեն, իսկ երրորդը` Զլատան Իբրահիմովիչը: Դեկտեմբերին Դի Մարիան չորս հանդիպում է անցկացրել, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս