Պետք է շարունակել աշխատել. «Բավարիա»-ի ֆուտբոլիստներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բավարիա»-ի կիսապաշտպան Տոմաս Մյուլերը կիսվել է «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղի իր տպավորություններով:

«Մի քանի դրվագի ժամանակ մենք իսկապես հրաշալի ֆուտբոլ ենք ցուցադրել: Բայց պետք է հասկանալ, որ մրցաշրջանը դեռ նոր է սկսվել, և ամեն ինչ չէ, որ հաջող է ընթանում: Պետք է շարունակել աշխատել», – ասել է նա:

Իր տպավորություններով է կիսվել նաև կիսապաշտպան Արյեն Ռոբենը:

«Մեզ մոտ մինչմրցաշրջանային պատրաստվածությունը իդեալական չէ, այդ պատճառով էլ սկիզբը հեշտ չէր: Մենք պետք է հաղթեինք և 3 միավոր վաստակեինք, որն էլ մենք արեցինք: Առաջին խաղակեսում շատ վստահ էինք հանդես գալիս», – նշել է Ռոբենը:

Հիշեցնենք, որ «Բավարիա» – «Վոլֆսբուրգ» հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով :




Լրահոս