ԳՈՂԱՑԵԼ ՈՒ ԾԵԾԵԼ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` լուսադեմին, սկանդալային «ռազբորկա» է տեղի ունեցել Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում: Հանուն ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ալեքսան Պետրոսյանի` ՄԱՊ-ի Ալիկի (նկարում), կալանավայրից նոր դուրս եկած Սամսոն Պողոսյանը ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի` Նովոյի որդու հետ զինված գնացել է 21 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավոր Մերուժան Մխոյանի բնակարան, ընտանիքի անդամների ներկայությամբ դաժան ծեծի ենթարկել Մխոյանին: Բայց սրանով չեն բավարարվել: Նրանք թեկնածուին տարել են Հոկտեմբեր գյուղի գերեզմանոցի մոտ, նսեմացրել Մխոյանին, կրակել օդ, օղի խմել եւ ապակե տարան կոտրել նրա գլխին` ստիպելով գնալ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ ու հրաժարվել ԱԺ պատգամավորի թեկնածությունից: Հիշեցնենք, որ այդ նույն Սամսոն Պողոսյանը տարիներ առաջ մահափորձ էր իրականացրել ԱԺ պատգամավոր ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի նկատմամբ, ինչից հետո դատապարտվել էր 8,5 տարի ազատազրկման: Բայց վերջերս «Սեւան» ՔԿՀ-ից վաղաժամկետ ազատ է արձակվել ու, փաստորեն, գործի անցել: Ի դեպ, այս ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել նաեւ նախկին մարզպետ ՀՀՇ-ական Սեդրակ Հովհաննիսյանը:




Լրահոս