ԲԱՑԱՀԱՅՏ ԽԱԽՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության նախարար ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանը, ով զբաղեցնում է այդ ցուցակի  4-րդ հորիզոնականը, սկանդալային հայտարարություն է արել. նա ասել է. «Պետք է համախմբվենք ՀՀ նախագահի շուրջ, մեր քվեն տանք իշխող կուսակցությանը` մեր նախագահին»: ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը երեկ` «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, բացատրեց, թե իշխող կուսակցություն ասելով` նախարարը նկատի է ունեցել ՕԵԿ-ին, որն իշխող կոալիցիայի կազմում է: Նախարարի խոսքերից, սակայն, այլ բան է հասկացվում. ՕԵԿ համամասնական ցուցակում ընդգրկված Կարապետյանը կոչ է անում ընտրել ոչ թե ՕԵԿ-ին, այլ ՀՀԿ-ին: Բայց եթե անգամ որոշենք համամիտ լինել ՕԵԿ խոսնակի հետ, ապա այդ դեպքում ստացվում է, որ նախարարը պարզապես խախտում է ՀՀ ԸՕ-ն ու պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած` աշխատանքային ժամին` աշխատանքային պարտականությունները կատարելիս, կոչ է անում ընտրել կուսակցությանը: Իսկ այս կամ այն կուսակցությանն ուղղակի քվեարկելու կոչը քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ համարվում է ԸՕ խախտում, ու ԿԸՀ-ն պետք է որ այս փաստին ուշադրություն դարձնի:




Լրահոս