ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք բոլորս պետք է մի մեխի խփենք, պետք է համախմբվենք ՀՀ նախագահի շուրջ, մեր քվեն տանք իշխող կուսակցությանը` մեր նախագահին»:

Սերգո Կարապետյան hayatsk.am

Չկայացած գյուղատնտեսը դարձավ հյուսն: Հիմա էլ Սերգո Կարապետյանն ուրագն է ձեռքն առել` պատրաստվելով ողջ քարոզարշավի ընթացքում անդադար հարվածել մեխին: Բայց վատն այն է, որ Սերգոյի ընտրած մեխը դեռ որոշակի չէ. թեեւ ինքն ՕԵԿ-ի համամասնական ցուցակով է առաջադրվել, բայց նախօրեին արդեն կոչ է արել ընտրել նախագահին, որը ՀՀԿ-ի ցուցակում է: Հավանաբար, Սերգոն հիշել է իր քաղաքական պապային` ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին, որի որդի Արգամի գործարանում ինքը տարիներ շարունակ աշխատել է: Բայց ամեն դեպքում լավ կլիներ մեխին խփելուց առաջ կողմնորոշվել:




Լրահոս