
Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի 28-ամյա պաշտպան Սերխիո Ռամոսը կիսվել է Իսպանիայի Սուպերգավաթի «Ատլետիկո»-ի դեմ խաղում իրենց կրած պարտության մասին:
«Մենք շատ ենք հպարտ նրանով, որ մեզ հնարավորություն է տրվել խաղալ միանգամից երկու Սուպերգավաթում: Ցանկացած մրցակցի պետք է հարգել, ինչքան էլ դա սկզբունքային լինի: «Ատլետիկո»-ն այդ խաղում ավելի ուժեղ էր, բայց մենք պետք է շարունակենք աշխատել: Տեսնենք՝ ինչ կլինի հետագայում», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում մադրիդցիների պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ռամոսը մադրիդյան թիմի կազմում անցկացրել 287 խաղ և դարձել 36 գոլի հեղինակ: