Կասսանոն կրկին սկանդալի կենտրոնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պարմա»-ի դարպասապահ Անտոնիո Կասսանոն կարող է այս ամառ լքել ակումբը:

Ինչպես հայտնում է La Gazzeta dello Sport-ը, 32-ամյա ֆուտբոլիստը, ով հայտնի է բարդ բնավորությամբ, վեճի էր բռնվել գլխավոր մարզիչ Ռոբերտո Դոնադոնի և գլխավոր տնօրեն Պյոտր Լեոնարդի հետ:

Նախկինում տարբեր կոնֆլիկտների պատճառով Իտալիայի հավաքականի հարձակվողը հեռացել էր «Ռոմա»-ից, «Ռեալ»-ից, «Սամպդորիա»-ից ու «Միլան»-ից: Ամեն դեպքում, նրա թիմակից Ջոնաթան Բյաբյանին հերքել է այն տեղեկությունը, թե Կասսանոն որևէ մեկի հետ կռվել է: Նշենք, որ ֆուտբոլիստն ամառն է տեղափոխվել «Պարմա»:

 




Լրահոս