Պիռլոն և Վիդալը բաց կթողնեն այսօրվա հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական Ա Սերիայի շրջանակներում այսօր տեղի ունենալիք «Յուվենտուս» – «Պարմա» հանդիպմանը չի մասնակցի Թուրինի ակումբի կիսապաշտպան Անդրեա Պիռլոն: Նա վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Ստացած վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, բայց ամենաքիչը հինգ օր անհրաժեշտ կլինի վերջնական վերականգնման համար:

Թուրինյան ակումբը նաև չի կարողանա հույս դնել Արթուր Վիդալի վրա, ով շատ դեղին քարտեր ունենալու պատճառով ստիպված բաց կթողնի հանդիպումը:

 




Լրահոս