Պետք է լավացնել ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությունը. Ալլեգրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին «Միլան»-ի հետ կայացած ընկերական խաղից հետո կիսվել է իր տպավորություններով, հայտնում է Football-Italia-ն:

«Մեզ պետք է լավացնել ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությունը, բայց մենք Ասիայից վերադառնալուց հետո շատ ենք աշխատել մարզումներում: Թիմը մի քանի վտանգավոր պահ ստեղծեց, բայց ոչ պարտադիր գնդակ բաց թողեց «Միլան»-ից:

Թիմը կարող է սկսել ավելի լավ գործել, մենք ճիշտ ճանապարհին ենք գտնվում», – նշել է նա: Հիշեցնենք, որ «Յուվենթուս»-«Միլան» հանդիպումն ավարտվել է  0:1 հաշվով:

 




Լրահոս