ԲՀԿ-ն հանդիպումներ է ունեցել Կոտայքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ համամասնական ցուցակում գտնվող պատգամավորության թեկնածուներն ու անդամներն այսօր շարունակել են իրենց նախընտրական հանդիպումները Կոտայքի մարզում: Սկզբում ԲՀԿ անդամները եղել են Եղվարդում, այնուհետև այցելել Նոր Հաճըն, Չարենցավան և Բյուրեղավան:
Ծառուկյանը, ներկայացնելով ԲՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթները, ընտրողներին կոչ է արել կատարել իրենց քաղաքացիական պարտքն ու մասնակցել ընտրություններին: Ծառուկյանը ընտրողներին վստահեցրել է, որ իրենց ձայներից է կախված, թե ինչպիսի կառավարություն է լինելու առաջիկա 5 տարիներին, և թե ինչպես է առաջիկա տարիներին զարգանալու երկիրը: ԲՀԿ առաջնորդը նշել է նաև, որ այնուամենայնիվ բարեգործությունը չէ երկրի զարգացման խթանը: “Հասարակության հերոսը պետք է լինի ո՛չ թե պաշտոն յան” այլ հասարակ աշխատող մարդը”,-նշել է Ծառուկյանը:




Լրահոս