«Լոկոմոտիվ»-ը հետաքրքրվում է Պոդոլսկիի ծառայություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը կրկին հետաքրքրվում է Լոնդոնի «Արսենալ»-ի գերմանացի հարձակվող Լուկաս Պոդոլսկիի ծառայություններով, հայտնում է Sportbox.ru-ն՝ հղում անելով ՖԻՖԱ-ի գործակալ Օլեգ Արտեմովին:

«Խոսվում է «Լոկո»-ի՝ Պոդոլսկիի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին: Կարող եմ ասել, որ նեղ շրջապատի անձինք, ովքեր տիրապետում են տեղեկատվության, հաստատում են այդ հետաքրքրվածության մասին», –  ասել է նա:

Ընդգծենք, որ լոնդոնյան ակումբի գխավոր մարզիչ Արսեն Վենգերն անձամբ է պատրաստ բաժանվել նրանից, քանի որ նրա մեջ չի տեսնում ակումբի համար մշտական հարձակվողի:




Լրահոս