Կրայսլերը հարվածել է շտապօգնության ավտոմեքենային (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 11-ին ժամը 23-ի սահմաններում, Երևանի Գրիգոր Լուսավորիչի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց “Կրայսլեր” մակնիշի ավտոմեքենան բախվել է 1-03 շտապօգնության ծառայության ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քաղաքապետարանի դիմացի կանաչ գոտում։ Վթարի հետևանքով բժշկական հետազոտման նպատակով “Էրեբունի” բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդը, հերթապահ բժիշկն ու քույրը։ Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, “Կրայսլերի” վրայից հանվել էին համարանիշները, ինչը ենթադրում է, որ “Կրայսլերը” սովորական քաղաքացու չի պատկանում։ Գ. Շամշյանը հայտնում է, որ Շտապօգնության բրիգադը մեկնելուց է եղել կանչով հասցե և միացված են եղել բոլոր ազդանբշանները։ Հետևաբար Կրայսլերի վարորդը պետք է զիջեր Շտապօգնության մեքենային։ Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ ՃՈ աշխատակիցների հանձնարարականով համարանիշները տեղադրվեցին “Կրայսլերի” վրա, որի համարանիշներն են՝ 39 ՈP 999։




Լրահոս