Այսօր Մկրտիչ Ավետիսյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Մկրտիչ Ավետիսյան-Թերլեմեզյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1864-ի ապրիլի 12-ին Վան քաղաքում։Ավետիսյանը սովորել է Վանի տարբեր վարժարաններում, իրեն դրսևորել է որպես ուշիմ, ջանասեր, խելացի ու ընթերցասեր սան։ 19-րդ դարի վերջին քառորդում, հատկապես 1877-78-ին ռուս-թուրքական պատերազմին հաջորդած տարիներին Վանում ազգանվեր գործին իր արժանավայել զորակցությունը բերեց Մկրտիչ Ավետիսյանը։ Մկրտիչ Ավետիսյանը Արմենական կուսակցության հիմնադիրներից մեկն է։ Մկրտիչ Պորտուգալյանի հետևորդներից էր, որի հետ Մարսելում հիմնել էր “Հայաստան” թերթը։1896-ի Համիդյան կոտորածների ժամանակ Մկրտիչը կազմակերպել է Վանի ինքնապաշտպանությունը, որտեղ և սպանվել է թուրք զինվորների կողմից։




Լրահոս